211652_close_icon
views-count1850 դիտում article-date 16:53 10-03-2016

Սավչենկոն Ուկրաինայի նախագահի խնդրանքով դադարեցրել է հացադուլը

Ուկրաինացի զինվորական, օդաչու Նադեժդա Սավչենկոն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խնդրանքով դադարեցրել է հացադուլը: Այդ մասին Twitter-ի էջում հայտնել է Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը, փոխանցում է rosbalt.ru-ն: «Նա իր նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու հայրենակիցների խնդրանքով դադարեցրել է հացադուլը: Մենք շատ ենք գնահատում ձեր կամքը և պայքարի հանդեպ կայունությունը»,-գրառել է սոցցանցում Ֆեյգինը: Նա հավելել է, որ Ուկրաինայի արտաքին գերատեսչական մարմինը ամեն ինչ անելու է, որպեսզի հասնի Սավչենկոյի ազատ արձակմանը: Հիշեցնենք, որ Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է փոխանակել Սավչենկոյին այլ ռուս ռազմագերու հետ:

Նմանատիպ նյութեր