9123 դիտում
22:31 19-04-2016
Կասեցվել է Թուրքիայի 30 տարվա անդամակցությունը Միջազգային ոստիկանական ասոցիացիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 6-10-ը Չինաստանի Մակաո քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Եվրոպոլի, Միջազգային ոստիկանական ասոցիացիայի և Չինաստանի կառավարության կողմից կազմակերպված «Ահաբեկչության դեմ պայքարի և գլոբալ անվտանգության կանխարգելման միջոցները» թեմայով կոնֆերանս:
Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դեսպաններ և հյուպատոսներ: Կոնֆերանսի նպատակը՝ աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համատեքստում, մասնակիցների կարծիքների, մտքերի ու փորձի փոխանակումն էր, քանի որ ահաբեկչությունը սպառնում է ողջ մարդկությանը:
Այս ներկայացուցչական միջոցառման ընթացքում բազմիցս բարձրաձայնվել է, որ Թուրքիան հովանավորում և քաջալերում է ահաբեկչական մի շարք կազմակերպությունների: Հայկական կողմը հիմնավորված փաստարկներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ ընդգծելով Թուրքիայի հովանավորությունն ու դերակատարությունը:
Զեկույցներով հանդես են եկել Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ՝ գնդապետ Գրիշա Սարգսյանը և առաջին փոխնախագահ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, ովքեր ապացուցողական և համոզիչ փաստարկներով մանրակրկիտ ներկայացրել են իրողությունը:
Արդյունքում՝ իրական ապացույցների հիման վրա Միջազգային ոստիկանական ասոցիացիային Թուրքիայի 30 տարվա անդամակցությունը կասեցվել է:
Այս մասին որոշումն ընթերցել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ջորջ Կացառուպուլոսը:
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ Գրիշա Սարգսյանը և առաջին փոխնախագահ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը կառույցի աշխատանքներին ակտիվ մասնակցության և միջազգային ոլորտում իրավական փոխհարաբերությունների ՄՈԱ-ի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման համար պարգևատրվել են Մակաոյի ոստիկանության բարձրագույն պարգևներով, իսկ Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու հովանավորության ինքնավար միաբանության Մալթայի Ասպետներ կազմակերպության կողմից նրանց շնորհվել է Մալթայի Ուխտի Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշանի Ասպետի կոչում և աստիճան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2865 դիտում
13:08 27-03-2018
Հայաստանը միացել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
990 դիտում
12:52 12-05-2014
Երևանն անդամակցել է «Տեղական իշխանությունները հանուն կայունության» ասոցիացիային
Այս բաժնից
655 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը
748 դիտում
19:46 18-10-2024
Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
604 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում