211652_close_icon
views-count11617 դիտում article-date 22:29 20-04-2016

Հետաքրքիր փաստեր Ադոլֆ Հիտլերի մասին

13 տարեկանում, երբ Ադոլֆը սովորում էր ռեալական դպրոցի 2-րդ դասարանում, հանկարծակի մահանում է հայրը՝ Ալոիսը։ Չնայած ամենօրյա վեճերին, Հիտլերը շատ էր սիրում հորը։ Մոր խնդրանքով Հիտլերը շարունակում է ուսումը և որոշում է դառնալ նկարիչ, ոչ թե պետական ծառայող, ինչպես ցանկանում էր հայրը։ 1903 թ. գարնանը Հիտլերը գնում է Լինցի հանրակացարան, իսկ դպրոցի դասերին սկսել էր սակավ հաճախել։ Անգելան՝ Հիտլերի քույրը, 1903 թ. ամուսնանում է և տանը մնում են Հիտլերը և իր քույրը՝ Պաուլան։ 1904 թ. Հիտլերը դառնում է 15 տարեկան և ավարտում է Լինցի ռեալական դպրոցի 3-րդ դասարանը, մայիսի 22 թվականին կայանում է նրա խաչակնքումը, և այդ օրը նա առաջին անգամ իր կյանքում ֆիլմ է դիտում։ Նա չէր սիրում ֆրանսերենը և քիչ էր մնում այդ լեզվի պատճառով մնար նույն դասարանում։ Աշնանը նա վերաքննություն է տալիս և նա խոստանում է տեղափոխվել մեկ այլ դպրոց՝ ուսումը շարունակելու։

Նմանատիպ նյութեր