211652_close_icon
views-count1498 դիտում article-date 19:51 20-04-2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ

Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Մալաքե Թաուսի՝ եզդիների Նոր տարվա առթիվ: Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը բազում փորձություններ է անցել՝ դառնալով ավելի կուռ և անխախտ: Շատ առիթներ ենք ունեցել համոզվելու, որ հայաստանաբնակ եզդիների համար մեր երկիրն իսկապես հարազատ տուն է, հանուն որի պաշտպանության՝ հայ ժողովրդի հետ ուս ուսի տված միշտ պայքարել ու հաղթել ենք թշնամուն: Այս անգամն էլ բացառություն չէր ու, համոզվա՛ծ եմ, բացառություն երբեք չի լինի: Սիրելի՛ եզդիներ, մաղթում եմ, որ այս և հետագա բոլոր տարիները լինեն խաղաղության և բարեկեցության տարիներ: Մենք ոչ միայն համատեղ կռվել և հաղթել, այլև արարել ու շենացնել գիտենք, և թող մեր բոլոր ուժերը ներդրվեն ի բարօրություն մեր երկրի և քաղաքամայր Երևանի:  [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր