211652_close_icon
views-count1249 դիտում article-date 12:30 21-04-2016

«Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թ. ծրագիրը առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների 5% աճ կապահովի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թվականի ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, որով նախատեսվում է հասցնել առաջիկա տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները 5% աճի: Ծրագիրն ուղղված է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, միջազգային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր