211652_close_icon
views-count2408 դիտում article-date 16:22 12-02-2018

2017թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1․494․779

Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների` 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 2.867.008 (աճը նախորդ տարվա համեմատ (2.710.301) կազմել է 4.3%), որից. վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.259.657, կամ 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 5.7%-ով: 2017թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 3.398.143 (աճը նախորդ տարվա համեմատ (2.867.008) կազմել է 18.5%), որից. վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1․494․779, կամ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18․7%-ով:

Նմանատիպ նյութեր