1861 դիտում
15:39 22-04-2016
Արփինե Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդին է ներկայացրել ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Բուլղարիայում անցկացվող «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը» թեմայով բարձրաստիճան համաժողովի շրջանակում, ապրիլի 21-ին կարճատև հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
Արփինե Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ ընթացող հանդիպումների ընթացքը:
Հանդիպման ավարտին նախարարն անդրադարձել է նաև ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նմանատիպ նյութեր
5558 դիտում
20:25 16-01-2017
Արփինե Հովհաննիսյանը Մուժնիեկսի և Յագլանդին հետ քննարկել է 2015-2018թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագիրը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին