211652_close_icon
views-count5558 դիտում article-date 20:25 16-01-2017

Արփինե Հովհաննիսյանը Մուժնիեկսի և Յագլանդին հետ քննարկել է 2015-2018թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագիրը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է՝ մասնակցելու հունվարի 16-ին կայանալիք «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանությանը, Ընտրական օրենսգրքին ու ՄԻԵԴ վճիռների կատարմանը վերաբերող մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր