Հասմիկը ձայնագրել է հարեւանի կնոջ հեռախոսազրույցը. ինչո՞վ է ավարտվել նրանց ամուսինների միջեւ առաջացած վեճը
Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Հովիկ Սարիբեկի Մադոյանի տան բակում վերջինիս կնոջ հեռախոսային խոսակցությունը իր կնոջ` Հասմիկ Սահակյանի կողմից ձայնագրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մեկ անգամ բռունցքով հարվածել է Հ. Մադոյանի քթի շրջանին և 2-3 անգամ բռունցքով հարվածել է գլխի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Այսինքն, Ռոբերտ Վարազդատի Մանուկյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: