211652_close_icon
views-count3418 դիտում article-date 22:39 22-04-2016

Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը. չեխ խորհրդարանական

Ապրիլի 22-ին Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը Երեւանում այցելել են Եռաբլուր պանթեոն: Չեխ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինվորականների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չեխիայի խորհրդարանի փոխնախագահն ի պատասխան լրագրողների հարցերին՝ նշել է. §Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը¦:

Նմանատիպ նյութեր