2080 դիտում
20:00 23-04-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի մշտական հանձնաժողովի նախագահի հետ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 23-ին հանդիպել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի մարդու իրավունքների եւ տղամարդկանց ու կանանց հավասար հնարավորությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սոֆոկլիս Ֆիտիսի հետ:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-կիպրական եղբայրական հարաբերությունները՝ ընդգծելով, որ հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը:
Էդուարդ Շարմազանովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Կիպրոսը ոչ միայն ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ 2015 թվականին ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Պարոն Շարմազանովի խոսքով՝ երկու բարեկամ ժողովուրդները տեսնում են Թուրքիայի հանցագործ քաղաքականությունը, որը շարունակական բնույթ է կրում: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Թուրքիան, շրջափակման մեջ պահելով Հայաստանը, միակողմանիորեն պաշտպանում եւ սատարում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը: Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի զոհն են դարձել խաղաղ բնակիչներ, ԴԱԻՇ-ին բնորոշ ձեռագրով գլխատվել են զինվորներ: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Ղարաբաղի ժողովուրդը հզոր է եւ կարողացել է կասեցնել ադրբեջանական ագրեսիան: Նա հավելել է, որ արցախցիները շարունակելու են պայքարել իրենց ազատության եւ անկախության համար, իսկ Հայաստանը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, օժանդակելու է ԼՂ ժողովրդին այդ պայքարում: Պարոն Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Կիպրոսի իշխանություններին ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ հասցեական գնահատական հնչեցնելու կապակցությամբ. Կիպրոսի կառավարության հայտարարության մեջ հստակորեն նշվում է, որ Ադրբեջանն է մեղավորն, այդ երկիրն է սանձազերծել ագրեսիան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիպրոսաբնակ հայության խնդիրներին: Սոֆոկլիս Ֆիտիսն ընդգծել է, որ Կիպրոսում հայկական համայնքն ակտիվ է, մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու դիմագիծը: Խոսելով գլոբալ ֆորումի աշխատանքների մասին՝ պարոն Ֆիտիսը համոզմունք է հայտնել, որ ֆորումը վերաբերում է ոչ միայն հայերին ու Հայոց ցեղասպանությանը, այլեւ բոլոր այն ժողովուրդներին, որոնք բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության ակտիվացումը եւ միմյանց աջակցելը:
Նմանատիպ նյութեր
1198 դիտում
17:15 14-10-2014
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
1328 դիտում
13:36 08-09-2016
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ. լուսանկարներ
2552 դիտում
12:14 13-07-2018
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին