211652_close_icon

Ավտովթար Տավուշի մարզում. «Նիվան» բախվել է ծառին, պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց

views-count20040 դիտում article-date 20:35 23-04-2016
Այսօր, ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում, Բերդ քաղաքի բնակիչ, 59-ամյա Խաչիկ Թումանյանը իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 NN 144 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Նավուր-Բերդ ավտոճանապարհի 18կմ հատվածում, «Աղսու» կոչվող հանդամասում բախվել է ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Թումանյանն ու ուղևոր, համաքաղաքացի, 14-ամյա Արսեն Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները`դասակի հրամանատար Սերյոժա Ղալթաղչյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Մերուժան Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդն ու ուղևորը պապ ու թոռ են:

Նմանատիպ նյութեր