30676 դիտում
23:18 11-01-2022
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan Pathfinder-ն ու Nissan XTrail-ը, պապ ու թոռ տեղափոխվել են հիվանդանոց, օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Գյուրջյան փողոցում՝ թիվ 14/11 հասցեի դիմաց, բախվել են Nissan Pathfinder և Nissan XTrail մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիարովրներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Առաքելյանը, որպեսզի հետաքրրքասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։
Վթարի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները պապ ու թոռ են։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+