211652_close_icon
views-count22699 դիտում article-date 23:32 23-04-2016

Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում կայացավ ցերեկույթ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 23-ին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում գտնվող <<Արաբոյի և ֆիդայիների հայրենասիրական>> ՀԿ-ին կից գործող թանգարանում կայացավ ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի մշակութային հանձնաժողովի նախաձեռնած գրական-երաժշտական ցերեկույթը` նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:Միջոցառմանը մասնակցում էին Արմավիրի մարզի ինչպես ՀՀԿ-ական, այնպես էլ ՀԵՀ անդամ երիտասարդներ:Միջոցառմանը ներկա էր նաև Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը,ով փոխանցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի քաջալերող ու ոգևորող ուղերձը,ընդգծելով նմանատիպ միջոցառումների դերն ու կարևորությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու հայ երիտասարդին հայրենասիրությամբ վարակելու գործում: ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի նախագահ Գ.Մուրադյանն էլ կոչ արեց այլևս լացի ու ողբի միջոցով չընդգծել մեր դժվարին անցած ուղին,այլ վրեժի մաքառումների ու պահանջատիրական քայլերի միջոցով ստիպել միջազգային հանրությանը ու պետություններին ճանաչել հայոց ցեղասպանությունը,որպես բացարձակ իրողություն:Ցերեկույթը շարունակվեց թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի <<Սպի>> ֆիլմի դիտումով,այնուհետև` կարճ քննարկմամբ:Միջոցառման հաջորդ փուլում մասնակիցները երգերի ու ասմունքի միջոցով անդրադարձ կատարեցին 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված տեղահանություններին ու ջարդերին և նկարագրելով հայի անցած դառը,բայց և հաղթական ուղին` հասան մինչև մեր օրեր…ցերեկույթի գրական-երաժշտական մասը ամփոփվեց հետևյալ տողերով. Թող Աստված եղածը պահի Եվ հետո ինչ էլ պատահի Ձյուներդ հայերեն են լալու, Գարունդ հայերեն է գալու, Հայերեն են գալու դարերդ… Ինչը վկայությունն է այն բանի,որ այսօրվա երիտասարդը վստահ է,որ հայը ի հեճուկս թշնամիների ու ի փառս իր պետականության ու ժողովրդի գոյություն է ունենալու հարատև: Միջոցառման վերջում տեղի ունեցավ մոմավառություն ու խնկարկում`ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր