11236 դիտում
18:16 25-04-2016
Պատերազմը ամեն վայրկյան կարող է սկսվել. Սերժ Սարգսյանը` Bloomberg-ին տված հարցազրույցում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիան համարում է ոչ թե հրադադարի խախտում, այլ չորսօրյա պատերազմ։ Այդ մասին նա ասել է [url=http://www.bloomberg.com]Bloomberg [/url]գործակալությանը տված հարցազրույցում։
«Իրոք այդ չորս օրը ես չեմ համարում հրադադարի ռեժիմի խախտում, այլ համարում եմ չորսօրյա պատերազմ, որովհետեւ հրադադարի խախտում կարելի է համարել այն դեպքը, երբ կրակոցներ են հնչում մեկ կամ մի քանի հատ, երբ օգտագործվում են նախկինում կիրառված զենքերը եւ այլն: Բայց այս չորս օրվա ընթացքում կիրառվեցին շատ խոշորատրամաչափ եւ ավերիչ զենքեր, ինչպիսիք են «Սմերչը», «ТОС»-ը , իսրայելական «ЛОР»-ը, թուրքական խոշորաչափ, խոշորատրամաչափ զինատեսակներ եւ հրետանու բոլոր տեսակները՝ մինչեւ 152 մմ-անոց: Ի՞նչ խախտման մասին կարող է խոսք լինել, եթե գործողություններին մասնակցում էին մի քանի հարյուր տանկեր»,- նշել է Սարգսյանը:
Նա նաեւ ներկայացրել է գործողությունների զարգացման ընթացքը.
«Մեր Գլխավոր շտաբի պետին զանգահարեց Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը եւ ասաց, որ ադրբեջանական կողմը համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները, դուք արդյո՞ք համաձայն եք ամսի 5-ին ժամը 11-ի դրությամբ դադարեցնել ռազմական գործողությունները: Մինչ այդ Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը երկու անգամ հայտարարել էր, որ նրանք պատրաստ են դադարեցնելու ռազմական գործողությունները: Եվ մեր Գլխավոր շտաբի պետը ուղեւորվեց Մոսկվա, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետերի հանդիպում եղավ, որտեղ զուտ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ չկրակել»,- ասել է Սարգսյանը եւ հավելել. «Ինչու եմ ասում չկրակել, այլ չեմ ասում հրադադար, որովհետեւ մենք ասում էինք, որ ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաեւ այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչեւ հիմա պահպանվում է այդ պայմանավորվածությունները, թեեւ խախտումները շարունակվում են: Բայց զորքերը հետ քաշված չեն, հրետանին եւ տանկերը հետ քաշված չեն, եւ ամեն վայրկյան կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ: Միգուցե՝ ավելի մեծ մասշտաբներով»:
[b]- Տեսնո՞ւմ եք որևէ հնարավորություն մոտ ապագայում այս հակամարտությունը լուծելու համար: Բանակցությունների որևէ հույս կա՞, թե՞ այն միջազգային հանրության համար վերադառնալու է սառեցված, ցածր մակարդակի, անլուծելի հակամարտությունների շարքին:[/b]
-Եվ՛ Լավրովին, և՛ համանախագահներին, երբ որ մի քանի օր առաջ այստեղ էին, ես հենց դա էի ասում: Ի վերջո, իհարկե, խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Բայց որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլևս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են բանակցությունները. մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերազմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել:
Նմանատիպ նյութեր
1062 դիտում
18:20 19-05-2015
Քեյթ Բլանշեթը պնդում է, որ «Variety» ամսագրին տված հարցազրույցում իր խոսքերը խեղաթյուրել են
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան