211652_close_icon
views-count1768 դիտում article-date 21:36 25-04-2016

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ

Հրավիրյալ բանախոսն էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տեղեկատվական և միջեկեղեցական գրասենյակի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը, ով ներկայացրեց «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունը և Կիլիկիոյ Սիսի դատը»: ԱՄԷ և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի ամփոփիչ խոսքին հետևեց մոմավառություն Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակին նվիրված խաչքար – հուշարձանի առջև: Ապրիլյան սուրբերին նվիրված ժամերգություն մատուցվեց նաև ապրիլի 23-ին Շարժայի Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ նախագահությամբ ԱՄԷ և Կատարի Կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի: Դասախոսությամբ հանդես եկավ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տեղեկատվական և միջեկեղեցական գրասենյակի տեսուչ Հոգեշնորհ Տեր Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը: Օրվա խորհրդի վերաբերյալ ուղերձում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, մասնավորապես, անդրադարձավ ապրիլ ամսվա սկզբին տեղի ունեցած պատերազմական գործողություններին, միասնական հայ ժողովրդին և նրա մարտիրոս որդիներին: Ոգեկոչման արարողություններին ներկա էին դիվանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Նմանատիպ նյութեր