7498 դիտում
13:52 28-04-2018
Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվեցին ոգեկոչման արարողությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 27-ին, Աբու Դաբիի Ս. Նահատակաց եկեղեցում, ապրիլյան սրբադասվածներին նվիրված երեկոյան ժամերգությանը հաջորդեց ծաղիկների զետեղման արարողությունը դեսպան Ղարիբջանյանի ընտանիքի կողմից նվիրաբերված խաչքարի մոտ:
Համալիրի սրահում ելույթ ունեցան կիրակնօրյա Արա Խանոյան վարժարանի աշակերտները, երիտասարդական երգչախումբը, որոնց հետևեց Պետրոս Պետերճիկյանի բանախոսությունը:
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը իր խոսքում հիշեցնելով օրվա պատգամը, անդրադարձավ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց անցնցում լինելը, առաջին հերթին, պայմանավորված է իսկապես պետական այրեր՝ երկրի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի, ով սահմանադրությամբ ունենալով անհրաժեշտ լծակներ, ընտրեց հրաժարականի ճանապարհը և Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի համարձակ և լայնախոհ քայլերի շնորհիվ:
Երեկոն ավարտվեց Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի թեմի Կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանի խոսքով, ով նշեց, որ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի եռամիասնության շնորհիվ, այսօր ունենք նոր իրողություններ, իսկ հանդարտությունը կօգնի մեր ժողովրդին ունենալու նոր ձեռքբերումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1188 դիտում
13:45 24-04-2020
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ