211652_close_icon
views-count1819 դիտում article-date 21:06 25-04-2016

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սանտա Մարիա դե Գուադալուպե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին

Ապրիլի 24-ին, Մեխիկոյում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի Սանտա Մարիա դե Գուադալուպե եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ` նվիրված Մեծ եղեռնի սրբադասված անմեղ զոհերի հիշատակին: Պատարագից հետո քաղաքի կենտրոնական այգիներից մեկում՝ Պարկե դե Մեխիկոյում, տեղի ունեցավ արարողություն, որին իրենց մասնակցությունն էին բերել մեքսիկահայ համայնքը և մեքսիկացի մտավորականները: Արարողության ընթացքում տասնամյակներ առաջ Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում տեղադրված հուշարձան-ժամացույցը, որը 1915թ. իրադարձությունները վերապրած փախստականների նվիրատվությունն է Մեխիկոյին, վերածվեց ցեղասպանության զոհերի հուշարձանի: Այնուհետև Մեքսիկայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ելույթ ունեցավ և ծաղկեպսակ զետեղեց հուշարձան-ժամացույցի մոտ: Արարողության ժամանակ հնչեցին հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները՝ Մեքսիկայի տարբեր նվագախմբերի հայ երաժիշտներից կազմված նվագախմբի կատարմամբ:

Նմանատիպ նյութեր