11912 դիտում
14:05 11-10-2021
Բարսելոնաբնակ հայ բարերար Արման Մայիլյանի կողմից Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա եկեղեցու բակում տեղադրվեց հրաշափառ խաչքար՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր առաջ բարսելոնաբնակ հայ բարերար Արման Մայիլյանի կողմից հերթական անգամ Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սանտա Մարիա Ռեյնա չքնաղ եկեղեցու բակում տեղադրվեց հրաշափառ խաչքար՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի նահատակների հիշատակին, ինչպես նաեւ եկեղեցու խորանը զարդարվեց հայ նկարիչների կողմից նկարված Տեր Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Տիրամոր հրաշք սրբապատկերներով։
Խաչքարի եւ Սրբապատկերների օծման արարողակարգը իրականացրեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։
Արարողակարգին մասնակցում էին նաեւ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնոր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան հարգարժան պարոն Վլադիմիր Կարմիրշալյանը, Իսպանիայի Գերաշնորհ Սրբազան Հայրեր,
տարբեր երկրներ ներկայացնող հարգարժան հյուպատոսներ եւ դեսպանատան ներկայացուցիչներ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8117 դիտում
22:04 27-04-2017
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում տեղադրվեց խաչքար՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
955 դիտում
15:54 27-06-2023
Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար