6088 դիտում
19:32 25-04-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտր Սվիտալսկուն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը:
Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցության ներկա մակարդակը:
«Հայաստանի և Եվրամիության միջև հատկապես գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ձևավորվել են սերտ հարաբերություններ, հաջողությամբ իրականացվում են ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք հուսով եմ, կկրեն շարունակական բնույթ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերին, այդ թվում նաև` Եվրահանձնաժողովի Թայեքս և Թվինինգ գործիքներին (TAIEX, TWINNING)` նախարարն ընդգծել է, որ դրանք էապես նպաստել են Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը: Որպես երկրի ագրարային ոլորտի առաջընթացի մեկ այլ կարևոր խթանիչ` նախարարը կարևորել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը» (ENPARD), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման նպատակով և իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:
Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության ներկա վիճակը, մատնանշել այն ոլորտները, որոնցում ակնկալվում է հաջող և արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում նախարարը նշել է մասնավորապես ջերմոցային տնտեսությունների ստեղծման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում` ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման կարևորությունը:
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն` նախարար Կարապետյանը նշել է նաև օրգանական գյուղատնտեսությունը, որի զարգացման համար Հայաստանում ստեղծված են նպաստավոր պայմաններ:
Դեսպան Պյորտր Սվիտալսկին իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված հարաբերությունները վերջին շրջանում այնքան են սերտացել և ամրապնդվել, որ կարող են օրինակելի դառնալ այլ ոլորտների համար:
Պյոտր Սվիտալսկին միաժամանակ ընդգծել է, որ հայկական բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքը կարող է մրցունակ լինել Եվրոպական միության երկրներում ևս:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:
Նմանատիպ նյութեր
651 դիտում
17:20 04-10-2022
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին
1614 դիտում
16:16 21-07-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին
883 դիտում
18:20 30-10-2020
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»