14107 դիտում
09:39 26-04-2016
Ո՞ւր են գնացել հայկական անօդաչու սարքերը. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «2015 թվականին Հայաստանից Սինգապուր արտահանման ծավալը կազմել է 400,7 հազար դոլար՝ 2014 թվականի 2 մլն 767,4 հազար դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում ՊեԿ մաքսային ծառայության կողմից հրապարակված՝ ՀՀ արտաքին առևտրի տվյալները։ ՀՀ-ից Սինգապուր արտահանման ծավալը կրճատվել է մոտ 7 անգամ։
Իսկ ի՞նչ ենք արտահանում։ Ընդամենը 7 անուն ապրանք, որի առյուծի բաժինը (400,7 հազար դոլարից 347,3 հազարը) ձեռքի ժամացույցներ են։ Եվս 35 հազար դոլարի չափով ՀՀ-ից Սինգապուր արտահանվել է միրգ, ընկուզեղեն և հյութեր, 14.4 հազարի չափով՝ ցուցադրական նպատակների (ոչ պիտանի այլ օգտագործման համար) սարքեր և մոդելներ։
Այս տվյալները հետարքիր են այն առումով, որ քառօրյա պատերազմի օրերին և դրանից հետո, երբ սկսեց շրջանառվել անօդաչու թռչող սարքերի թեման, ոմանք նշեցին, որ Հայաստանում արտադրվող ԱԹՍ-ները մատակարարվում են Սինգապուր։ Սակայն մաքսային տվյալներում ԱԹՍ-ների կամ նման սարքավորում հիշեցնող որևէ ապրանքատեսակ չկա ոչ 2015-ի, ոչ էլ 2014 թվականի արտահանման տվյալներում»։
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2934 դիտում
09:33 25-05-2016
Անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծող հայ մասնագետները առաջընթաց են արձանագրել. «Ժողովուրդ»
4714 դիտում
20:30 01-10-2020
ՊԲ-ն շարունակում է ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»