211652_close_icon
views-count2934 դիտում article-date 09:33 25-05-2016

Անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծող հայ մասնագետները առաջընթաց են արձանագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հայ մասնագետները, որոնք քառօրյա պատերազմի արդյունքում լծվել են անօդաչու սարքերը չեզոքացնող համակարգեր ստեղծելու գործին, լուրջ առաջընթաց են արձանագրել։ Ենթադրվում է, որ առաջիկայում նման սարքերն արդեն կարտադրվեն, և կսկսվեն դրանց պրակտիկ փորձարկումները։ Այս հանգամանքը կարևոր է, քանի որ քառօրյա պատերազմի արդյունքում ապացուցվեց, որ մեր զինուժի միակ խնդիրը թշնամու կողմից անօդաչու սարքեր կիրառելու փաստն է։ Անօդաչու թռչող սարքերը ոչնչացնող համակարգ ստեղծելու վերաբերյալ «Ժողովուրդ»֊ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ի պատասխան՝ ասաց. «Այդ սեգմենտը, այդ խնդիրները միշտ եղել են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում, միշտ աշխատել ենք այդ ուղղությամբ, անկախ նրանից, թե որ տեղեկատվական կենտրոնն ինչ է առաջարկել։ Դա այնպիսի ոլորտ է, որտեղ հաջողությունները երբեք չի կարելի համարել վերջնական, պետք է աշխատես նորանոր ձեռքբերումների ուղղությամբ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր