211652_close_icon
views-count1260 դիտում article-date 12:49 26-04-2016

Գրպանից գողացել է բջջային հեռախոս

1996 թ. ծնված Մարիամ Ս.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող ավտոկայարանում կայանված Երևան-Արտաշատ երթուղու ավտոբուսի սրահում իր գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով 350.000 դրամի վնաս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արա Ա.-ին: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր