211652_close_icon
views-count2131 դիտում article-date 11:35 26-04-2016

Norway Chess 2016 սուպերմրցաշար. Արոնյանի 6-րդ ոչ-ոքին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացավ Norway Chess 2016 սուպերմրցաշարի 6-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական պարտիան ավարտեց ոչ ոքի` այս անգամ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: [b]Տուրի մյուս պարտիաները. [/b] Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5 Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5 Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 0:1 Պավել էլյանով (Ուկրաինա) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0 Լի Չաո (Չինաստան) - Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5 Մրցաշարային իրավիճակը 6-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 4, Վաշյե-Լագրավ, Թոփալով, Հարիկրիշնա, Կրամնիկ՝ 3.5-ական, Արոնյան, Էլյանով՝ 3-ական, Լի, Գիրի՝ 2.5-ական, Գրանդելիուս՝ 1: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ ապրիլի 27-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա ուկրաինացի Պավել Էլյանովի հետ:

Նմանատիպ նյութեր