3986 դիտում
14:01 26-04-2016
«Լեսթերի» պատճառով Հարի Լինեկերը ստիպված կլինի վարտիքով ուղիղ եթե դուրս գալ. տեսանյութ
Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող, ներկայումս BBC-ի հեռուստահաղորդավար Հարի Լինեկերը հայտարարել է, որ չի հրաժարվելու իր խոստումից: Նշենք, որ Լինեկերը խոստացել էր հաջորդ մրցաշրջանում Match of the Day հաղորդաշարի առաջին եթերը միայն վարտիքով վարել, եթե «Լեսթերը» դառնա Անգլիայի չեմպիոն:
«Սպասեք, և ինքներդ կտենաք: Ես խոսք եմ տվել: Ծրագրի խմբագրության հետ զրուցել եմ այդ թեմայի շուրջ: Բազմիցս նրանց աղաչել եմ. »Խնդրում եմ, ասացեք, որ արգելում եք ինձ դա անել»:
Երբ ես այդ խոստումը դեկտեմբերին տվեցի, բացարձակապես վստահ էի, որ «Լեսթերը» չեմպիոն չի դառնա: Բայց հիմա ճար չկա, այդ եթերից առաջ պետք է մի երկու շաբաթ լավ պարապեմ մարզադահլիճում», ասել է Լինեկերը:
Նշենք, որ երեկ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վեսթ Բրոմվիչին»` 1:1, և 7 միավորով է ետ մնում «Լեսթերից», որը սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Սուոնսիին» և որին մնացած երեք խաղերում բավական է վաստակել 3 միավոր, որպեսզի իր պատմության մեջ առաջին անգամ նվաճի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1329 դիտում
19:23 15-12-2015
Հարի Լինեկեր. Եթե «Լեսթերը» Անգլիայի չեմպիոն դառնա, միայն վարտիքով եթեր դուրս կգամ
5802 դիտում
13:38 12-08-2017
Հարի Լինեկերը՝ Դոնալդ Թրամպին. Չէի՞ք կարող միջուկային պատերազմը սկսել մինչև Անգլիայի առաջնության մեկնարկը
1871 դիտում
14:58 25-08-2015
«Մարսելի» հարձակվողը Սպանչ-Բոբի վարտիքով է խաղացել
Այս բաժնից
2179 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2833 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2359 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում