4634 դիտում
18:43 26-04-2016
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ապրիլի 26-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Քննարկելով ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման վարկային ծրագրի ընթացքը՝ Հ. Հովսեփյանը կարևորել է դրա նշանակությունը հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում. «Ծրագրի հաջող իրագործումը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին արդիականացնելու բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարումը, այդ թվում՝ կատարելագործելու հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային մեխանիզմները, ինչպես նաև համալրելու «Հարկատու 3» համակարգն անհրաժեշտ նոր մոդուլներով»:
Համաշխարհային բանկի պատվիրակության անդամներն ընդգծել են հարկային վարչարարության՝ որպես տնտեսական աճի կարևոր բաղադրիչի ազդեցությունը: Իր հերթին կոմիտեի նախագահը կարևորել է վարչարարական մեխանիզմների կատարելագործման ճանապարհին մարդկային միջամտությունը նվազագույնի հասցնելու ռազմավարությունը: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկելու առաջիկա քայլերը, վեր հանելու առկա խնդիրները՝ ծրագրի հաջող ավարտն ըստ ժամանակացույցի և պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով և հույս հայտնել, որ նման հանդիպումները պարբերական կլինեն:
Նմանատիպ նյութեր
3144 դիտում
14:08 21-03-2018
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ՌԴ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
736 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
760 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»