211652_close_icon
views-count4744 դիտում article-date 23:05 27-04-2016

Արիստոտելը գիտեր մեղուների կյանքը և մեղուների աշխատանքի բաժանումը ընտանիքում

Մ.թ.ա. 3000 թ գրավոր հուշարձանները վկայում են այն մասին, որ Եգիպտոսում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը։ Որոշ եգիպտացիներ բարձր էին գնահատում մեղրը և մեղուներին, դրա մասին վկայում է այն, որ սկսած առաջին դինաստիայից մինչև հռոմեական դարաշրջանները էմբլեմների, ինչպես նաև դամբարանների վրա մեղու է նկարված եղել։ Ասորեստանում (2950-2050 թթ մ.թ.ա.) մեղվաբուծությունը ծաղկում է ապրել, այդ ժամանակներում հայտնի է եղել նաև մոմը։ Լայն տարածում է գտել մեղվաբուծությունը Հնդկաստանում 4000 տարի առաջ։ Մեղվաբուծության փորձը փոխանցվել է սերնդից սերունդ և դարձել ավանդույթ։ Մեղվաբուծությունը լավ զարգացած է եղել Հին Հունաստանում։ Արիստոտելը (մ.թ.ա 750 թ) հիմք դրեց գիտական մեղվաբուծության։ Նա գիտեր մեղուների կյանքը և մեղուների աշխատանքի բաժանումը ընտանիքում։ Հին Հունաստանում կազմվում են առաջին գիտելիքները մեղուների կյանքի և սելեկցիայի մասին։ Հիպոկրատը (460-377 թթ մ.թ.ա) գրում է մեղուների կյանքի, մեղվաբուծական մթերքների սննդային և բուժիչ հատկությունների մասին։

Նմանատիպ նյութեր