211652_close_icon
views-count96521 դիտում article-date 17:28 27-04-2016

Մինչ Սյունիքի մարզպետն ու նրա տղան գլուխ էին գովում, թե պաշտպանում են Հայաստանի սահմանները` սահման պահող սպան մարզպետի մեղքով ևս 2 ամիս կմնա բանտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` ապրիլի 27-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի Արա Բուդաղյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը: Դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով` որոշում կայացրեց, որով բավարարեց քննիչի միջնորդությունը: Ա. Բուդաղյանը մինչև հունիսի 3-ը կմնա կալանքի տակ, մինչդեռ նրա վրա «բոչկա գլորող» Սյունիքի մեծն մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու իր որդին շարունակում են Սյունիքի մարզում կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբրև, մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանը հայրենիքի նկատմամբ իր պարտքն է կատարում կամավորականների հետ` պաշտպանելով Հայաստանի սահմանները ազերի բաշիբոզուկներից, սակայն ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Տ. Խաչատրյանը մի քանի ժամ մնալով Ստեփանակերտում, դիրքեր գնալու փոխարեն` վերադարձել էր հայրական օջախ: Այստեղ են ասում` «Լրիվ տուն տանելու տղա»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր