211652_close_icon
views-count1302 դիտում article-date 21:12 27-04-2016

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԱՄՆ հետաքննության դաշնային բյուրոյի՝ տարածաշրջանի ներկայացուցչին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է տարածաշրջանում ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի կցորդ, տիկին Քեթլին Քենինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը, ԱՄՆ ՀԴԲ-ի կցորդի օգնական, Բյուրոյի ներկայացուցիչ տիկին Մառլեն Բենսոնը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, առանձին քրեական գործերով մասնագիտական օգնություն ցուցաբերելու և այլ հարցերի վերաբերյալ։ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի կցորդ, տիկին Քեթլին Քենինգը հավաստել է իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու նաև ապրիլի 25-ին Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով տարբեր մասնագիտական հարցերի պարզաբանման հարցում։ Միաժամանակ տեղեկացրել է, որ ի կատարումն ձեռք բերված պայմանավորվածության ՀՀ ՔԿ-ին կտրամադրվի քրեագիտական տեխնիկա, ինչն էապես կնպաստի քրեական գործերով իրականացվող անհետաձգելի քննչական գործողությունների արդյունավետ իրականացմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ փոխգործակցությանը վերաբերող հարցերը քննարկել աշխատանքային կարգով։ Հանդիպման ընթացքում ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի կցորդ Ք.Քենինգը տեղեկացրել է, որ Բյուրոյի ներկայացուցիչ տիկին Մառլեն Բենսոնի առաքելությունն ավարտվում է տարածաշրջանում։ ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել տիկին Բենսոնի՝ Քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների Դաշնային բյուրոյի միջև արդյունավետ համագործակցության ձևավորման գործում ունեցած ներդրումը և նրան բարի ծառայություն մաղթել նոր աշխատանքում՝ ԱՄՆ-ի ՀԴԲ-ի Ակադեմիայում։ Իր հերթին Մ.Բենսոնը շնորհակալություն

Նմանատիպ նյութեր