211652_close_icon
views-count15203 դիտում article-date 21:07 27-04-2016

Մշակույթի ապակենտրոնացման հետքերով... Վանաձորի ՀՈՐՈՎԵԼ երգի-պարի անսամբլի մենահամերգը մայրաքաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շուրջ 50 տարվա պատմություն ունեցող Վանաձորի «Հորովել»երգի-պարի անսամբլը Վանաձորում, Արցախում և Գյումրիում ունեցած համերգ-ներկայացումներից հետո ,մենահամերգով կներկայանա մայրաքաղաքի հանդիսատեսին: Մայիսի 10-ին ժամը 19:00 -ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմը կզարդարեն հորովելցիները `իրենց ողջ փայլով: Համերգի պաշտոնական գործընկերներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և Վանաձորի քաղաքապետարանը, համերգի կայացման գործում հորովելցիներին աջակցում են, Լոռու մարզպետարանը եւ ՋԻԹԵՔ Սոլյուշնսը: Երևանյան համերգը` մարզերում և Արցախում տեղի ունեցած համերգների տրամաբանական շարունակությունն է ,այս հյուրախաղերի նպատակն է մայրաքաղաքի հանդիսատեսին ներկայացնել մարզերում ստեղծագործող խմբերի այն կոլորիտն ու ոճը , որը պահպանվել է ազգային մտածելակերպի շնորհիվ: Հորովելցիներն իրենց համերգային ծրագրով կապացուցեն ,որ իրենք ևս անմասն չեն Հայաստանի մշակութային կյանքի կառուցման գործին: Կես դարյա համույթի գեղարվեստական ղեկավարը Արմեն Ներսիսյանն է , երաժշտական մասի ղեկավարը` Էլմիրա Կռոյանը, գլխավոր բալետմայստերը Արայիկ Գևորգյանն է : Գյումրու Վ .Աճեմյանի անվան թատրոնի արտիստների հետ համատեղ համերգ-ներկայացումներից հետո «Հորովելը»մայրաքաղաքում կներկայանա բացառապես իր արտիստներով `նվագախմբի հետ միասին: Այժմ ընթանում են մայիսի 10-ին կայանալիք համերգի բեմադրական աշխատանքները ,որոնց մասին կարելի է ծանոթանալ `հետևելով «Հորովելյան Իրապատումներին»: Հորովելցիները մայրաքաղաքի հանդիսատեսին խոստանում են յուրատեսակ համերգային ծրագիր , որն իր մեջ ներառում է ժողովրդական երգն ու պարը , ազգային ոգին ու ավանդույթները: Համերգի ինֆորմացիոն հովանավորներն են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ հեռուստաընկերությունը, Շողակաթ հեռուստաընկերությունը, Ցայգ մարզային հեռուստաընկերությունը, Ֆորտունա մարզային հեռուստաընկերությունը: Ստելլա Հարությունյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր