2756 դիտում
10:51 28-04-2016
Հայաստանի քաղաքականության մեջ Ռուսաստանի նկատմամբ իրատեսականություն է մտել. «168 ժամ».
«168» ժամ թերթը գրում է. ««Վերջին չորս շաբաթների իրադարձություններից հետո կարելի է նկատել իրատեսականություն Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականության մեջ։ Դասեր քաղվել են։ Ցավոք սրտի, հաշվի առնելով անցյալի փորձը, ամենայն հավանականությամբ, դրանք շուտով կմոռացվեն»,– «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը անդրադառնալով «Bloomberg» գործակալությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին Սեմութն ասել Է. «Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտությամբ միայն այնքանով, որքանով դա ազդում է Հայաստանի և Ադրբեջանի հետ իր ավելի լայն հարաբերությունների վրա։ Եվ Երևանի, և Բաքվի քաղաքական ղեկավարությունները դեռ հավատում են, թե կարող են կարգավորել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ այնպես, որպեսզի այն Ղարաբաղի հարցում իրենց օգտին լինի։ Թվում է, թե երկու երկրներն էլ թերագնահատում են Ռուսաստանի իր սեփական օրակարգն առաջ մղելու չափը, այսինքն շատ հնարավոր է, որ երկուսն էլ կդադարեն այդպես մտածել շատ հիասթափված կերպով»։ Նա նաև նշել է. «Որպես մարդ, ով հավատում է, որ Ղարաբաղի հակամարտությունը չունի կարգավորում պատերազմի և բռնության միջոցով, չեմ կարծում, որ կա մի ժամանակ, երբ երկխոսությունը և բանակցությունները լավ գաղափար չեն։ Երկու կողմերը պետք է մնան ներգրավված խաղաղ գործընթացում»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1029 դիտում
10:18 23-04-2015
Ցեղասպանության թեման արդեն իսկ դարձել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մի առանձին բաղադրիչ. 168 Ժամ
5022 դիտում
09:25 22-02-2020
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. ո՞ւմ էին ուղղված Արցախի հարցով նրա ուղերձները․ «168 ժամ»
2772 դիտում
08:55 31-05-2014
Լռությունը քաղաքականության մեջ և կյանքում, որպես կանոն, մի քանի նշանակություն ունի․ 168 Ժամ
Այս բաժնից
763 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2077 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ
1012 դիտում
09:00 16-10-2024
Ինչ մտադրություն ունեն հայրենի իշխանությունները Հռչակագրի հետ կապված. լսումներ կլինեն. «Ժողովուրդ»