2469 դիտում
12:51 28-04-2016
Norway Chess 2016 սուպերմրցաշար. Արոնյանը բարձրացավ 2-րդ տեղ և այսօր կհանդիպի Կարլսենի հետ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացավ Norway Chess 2016 սուպերմրցաշարի 7-րդ տուրը, որը էական փոփոխությունների հանգեցրեց: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ուկրաինացի Պավել Էլյանովին և վաստակելով 4 միավոր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, բուլղարացի Վեսելին Թոփալովի, Պենտալա Հարիկրիշնայի հետ կիսում է 2-5-րդ տեղերը:
Տուրի կենտրոնական պարտիայում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը վստահ հաղթանակ տարավ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ և 5 միավորով միանձնյա առաջատարն է: Այսօր Արոնյանը հենց Կարլսենի հետ կհանդիպի, և հնարավոր է, այդ մրցամարտում էլ վճռվի մրցաշարի հաղթողի հարցը:
Տուրի մյուս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
Մրցաշարային իրավիճակը 7-րդ տուրից հետո. Կարլսեն՝ 5 միավոր, Վաշյե-Լագրավ, Արոնյան, Թոփալով, Հարիկրիշնա՝ 4-ական, Կրամնիկ՝ 3.5, Գիրի, Լի, Էլյանով՝ 3-ական, Գրանդելիուս՝ 1.5:
Նմանատիպ նյութեր
2700 դիտում
22:57 19-04-2016
Norway Chess-2016 սուպերմրցաշար. Արոնյանը սկսեց ոչ-ոքիով
3156 դիտում
22:02 27-04-2016
Norway Chess 2016 սուպերմրցաշար. Արոնյանը տոնեց առաջին հաղթանակը
5318 դիտում
21:42 28-04-2016
Norway Chess-2016 սուպերմրցաշար. Արոնյանը փայլուն ոճով հաղթեց Մագնուս Կարլսենին
Այս բաժնից
1501 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1867 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1786 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը