211652_close_icon
views-count3240 դիտում article-date 22:02 27-04-2016

Norway Chess 2016 սուպերմրցաշար. Արոնյանը տոնեց առաջին հաղթանակը

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը վերջապես կանգնեցրեց իր ոչ-ոքիների շարքը և հաղթանակ տարավ: Արոնյանը իր առաջին հաղթանակը տարավ ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 44-րդ քայլին: Բավական հավասար ընթացող պարտիայում ամեն ինչ վճռեց ցայտնոտը, որի ժամանակ ուկրաինացին մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց և պարտված դիրք ստացավ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր