211652_close_icon
views-count5919 դիտում article-date 16:23 29-04-2016

Արազ Օզբիլիզը «Ռայո Վալեկանոյի» ղեկավարությանը խնդրել է իրեն չհայտավորել «Ատլետիկոյի» հետ խաղին

Հայաստանի հավաքականի և «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը չի մասնակցի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղին: Օզբիլիզը ինքն է խնդրել, որ իրեն այդ հանդիպմանը չհայտավորեն: Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը հայտնել է, որ ակումբի թույլատվությամբ Օզբիլիզը բաց կթողնի հանդիպումը: Նշենք, որ հայ ֆուտբոլիստը «Ռայո Վալեկանոյի» կազմում հայտավորված չէր նաև նախորդ տուրում «Ռեալի» հետ հանդիպմանը:

Նմանատիպ նյութեր