211652_close_icon
views-count4588 դիտում article-date 20:32 29-01-2016

Օզբիլիզը պաշտոնապես դարձավ «Ռայո Վալեկանոյի» խաղացող և կվաստակի 300 հազ. եվրո

Հայաստանի հավաքականի և «Բեշիքթաշի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը այսօր պաշտոնապես դարձավ իսպանական «Ռայո Վալեկանոյի» խաղացողը: Նշենք, որ Օզբիլիզը նոր ակումբում հանդես կգա 16 համարի մարզահագուստով: Կես տարվա վարձակալության համար 25-ամյա ֆուտբոլիստը կվաստակի 300 հազ. եվրո: Հիշեցնենք, որ Օզբիլիզը 1,3 մլն եվրոյով «Բեշիքթաշ» տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակից»: Նշենք, որ «Ռայո Վալեկանոյի» առաջիկա հանդիպումը կկայանա փետրվարի 1-ի: Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում թիմը արտագնա հանդիպում կանցկացնի «Դեպորտիվոյի» հետ:

Նմանատիպ նյութեր