211652_close_icon
views-count1346 դիտում article-date 18:21 29-04-2016

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Խաղաղության կուրպուսի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է "ԱՄՆ Խաղաղության կուրպուսի" (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` ղեկավար Չարլզ Էնսիսոյի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության տարբեր մարզերում նպաստում են անգլերեն լեզվի ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: "Կոնկրետ կրթական, երիտասարդական ծրագրերին աջակցելուց բացի, կարծում եմ, մեկ այլ կարևոր առաքելություն են իրականացնում "Խաղաղության կորպուսի" կամավորականները, նրանք` իրենց գործունեությամբ նպաստում են կամավորականության և հանդուրժողականության մշակույթի տարածմանը",-նշել է Լևոն Մկրտչյանը: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄՆ Խաղաղության կուրպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Չարլզ Էնսիսոնն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Պարոն Էնսիսոնը տեղեկացրել է, որ ներկայում ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք ևս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն: Նշվել է նաև, որ հեռահար ուսուցման ծրագրի շնորհիվ` հանրապետությունում վերապատրաստման դասընթացներ են անցել անգլերեն լեզու դասվանդող ավելի քան 100 ուսուցիչ: Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները, նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր