211652_close_icon
views-count58449 դիտում article-date 23:35 29-04-2016

«Մա ջան, կյանքս, ես քեզ շատ եմ սիրում, ես սուրբ Սարգիս եմ, ես սուրբ եմ ծնվել, սուրբ». ասել է զոհված զինծառայող Սարգիսը. 168.am

Արցախում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանն ընդամենը 2.5 ամսից կավարտեր ծառայությունը: Սարգիսը գնդացրորդի օգնական էր: Ծնվել էր 1995թ., Զինված ուժեր զորակոչվել էր 2014թ.: Ծառայում էր Թալիշում: Նա այդպես էլ չիմացավ, որ մայրը վատառողջ է, և, որ վիրահատվել էր: Նա միշտ երազում էր իր տունն ունենալու մասին: Միշտ ասում էր՝ «մա՛մ ջան, դու մի մտածիր, ես կգամ, կաշխատեմ, իմ ուզած տունը կառնեմ, մա՛մ ջան, չմտածես»: Նույնիսկ ծառայության ընթացքում նա ամեն տարի մարտի 8-ին զանգում էր, քույրիկին խնդրում էր՝ ծաղիկներ գնել և իր կողմից նվիրել: Սարգիսի մայրիկի հետ զրույցը շատ ծանր էր. նա վատառողջ էր և վիրահատությունից դեռ չէր ապաքինվել: Մեզ հետ զրույցի ընթացքում նա հուզվում և հևում էր ցավից: Նրանք տուն չունեն. ժամանակին Հրազդան քաղաքում տուն էին էին վարձակալում, սակայն Սարգիսի մահից հետո տիկին Թամարան ժամանակավոր տեղափոխվել է Հրազդանում բնակվող եղբոր տուն: [b] «Նա փրկել է իմ հայ ժողովրդին»[/b] Սարգիսի մայրը` տիկին Թամարան, որդուն նկարագրելիս՝ ասում է` խելոք էր, հասկացող, լսող, դաստիարակված. «Ցավոք, բախտ չուներ իմ երեխան: Չնայած ես հպարտանում եմ. ինքը փրկել է իմ հայ ժողովրդին: Շատ հասկացող երեխա էր` հարգանքով, շնորհքով: Դպրոցում երբեք ու երբեք նկատողություն չի ստացել: Բանակում էլ հանգիստ ծառայել է, կարգապահ էր: Շատ փակ երեխա էր. ոչինչ չէր ասում: Հարցնում էի, ասում էր` մամ ջան, ամեն ինչ լավ է, ընտիր է, ոչինչ չկա, մի՛ մտածիր: Իմանալով, որ վատառողջ էիգ»,- պատմում է զոհված զինծառայողի մայրը: [b]«Բերում էր ծաղիկներն ու ասում՝ տղադ է նվիրում, մա՛մ»:[/b] Քրոջ խոսքով՝ երբ առաջին անգամ եղբայրը տուն էր եկել, իրեն անակնկալ են արել. «Եկան, դուռը թակեցին, եղբայրս մտավ: Երկրորդ գալուց ուզում էինք մամային անակնկալ անեինք: Չստացվեց, մաման հետս էր, չկարողացանք պահել, որ գալու է, իմացավ»։ «Զանգեց՝ քեռ ջան, մամային չասես: Որ վերջացնում էր, մայրը դառնում էր 45 տարեկան: Ասաց՝ որ գամ, կզանգեմ, ինձ կդիմավորես, 45 հատ ծաղիկ պիտի բերեմ մամային, անակնկալ անեմ»,- ասաց նա։ Սարգիսը երազում էր՝ հնարավորության դեպքում հանդիպել Հենրիկ Մխիթարյանին: Նշենք, որ ԼՂՀ նախագահի հրամանագրով Սարգիս Սահակյանը պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար: Հ.Գ. Սարգիս Սահակյանի մոր՝ Թամարա Ղազարյանի անունով «Ardsinbank»-ում բացվել է հաշվեհամար: 24 76 40 19 61 16 0000 AMD 24 76 40 19 61 16 0020 RUR 24 76 40 19 61 16 0030 EUR Մանրամասներն` [url=http://168.am/2016/04/29/630730.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր