74079 դիտում
12:23 30-04-2016
Լուսաբացին թշնամու գնդակից զոհված 19-ամյա Գարիկը տանջված, չարչարված ընտանիքից է. քույրն էլ թունավորումից է մահացել. անհամբեր սպասում էր տունդարձին, բայց կյանքը տվեց հանուն Հայրենիքի. Խոնարհվում ենք
Լուսաբացին թշնամու գնդակից զոհված 19-ամյա Գարիկ Մնացականի Մովսիսյանը տանջված, չարչարված ընտանիքի զավակ է՝ ապրում են սոցիալապես անապահով պայմաններում:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը: Նա տեղկացրեց, որ ընտանիքում երկու եղբայր են՝ Գարիկը փոքրն է: Նրա քույրն էլ տարիներ առաջ թունավորումից է մահացել:
Գարիկը մեկ տարվա ծառայող էր, թեեւ անհամբերությամբ սպասում էր տունդարձին, բայց կյանքը զոհեց հանուն Հայրենիքի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:
Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) և Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետևանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա:
Նմանատիպ նյութեր
28739 դիտում
12:36 16-05-2016
Թշնամու գնդակից զոհված Արամը 2 տարեկան որդի ունի, բայց կյանքը տվեց հանուն հայրենիքի. խոնարհվում ենք
23143 դիտում
15:12 26-04-2016
Թշնամու գնդակից լուսաբացին զոհված 44-ամյա Արամը կամավորական էր. խոնարհվում ենք
Այս բաժնից
649 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
592 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից