211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:58 03-10-2014

Մեծ Բրիտանիան սպառնում է 2015 թվականին դուրս գալ ՄԻԵԴ-ի կազմից

Եթե 2015 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխանության ղեկին շարունակի մնալ Պահպանողական կուսակցությունը, ապա նոր կառավարությունը մտադիր է Մեծ Բրիտանիան դուրս բերել ՄԻԵԴ-ի կազմից: Այս մասին գրում է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգին: Նա հայտարարել է, որ իրենք մտադիր են վերականգնել այն իրավիճակը, երբ Մեծ Բրիտանիան ինքնուրույն է որոշում իր օրենքները: Դրա հետ կապված՝ Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո վերջնագիր է ներկայացնելու ՄԻԵԴ-ին՝  նրա կարգավիճակը մինչև խորհրդատվական մարմնի նվազեցնելու համար: Գրեյլինգն ընդգծել է, որ այդիսով վերջ կտրվի ներկայումս առկա անհեթեթ վիճակին, երբ օտար հանցագործներն ու ահաբեկիչները հնարավորոթյուն ունեն Ստրասբուրգում վիճարկել իրենց արտաքսման վերաբերյալ բրիտանական դատարանների կայացրած որոշումները:

Նմանատիպ նյութեր