211652_close_icon
views-count1615 դիտում article-date 13:16 02-05-2016

ՀՔԾ. Ըստ հաղորդման՝ դատական ակտերի հարկադիր կատարողը չարաշահել է լիազորությունները

Երևան քաղաքի դատախազի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով տրված կատարողական թերթով հարուցած կատարողական վարույթով ավելի բարձր շուկայական արժեքով գնահատված փորձագետի եզրակացության առկայության պայմաններում, ակնհայտ ցածր գնով օտարել է Սամվել Ա.-ի գույքը: ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Նմանատիպ նյութեր