211652_close_icon
views-count2878 դիտում article-date 15:19 10-09-2016

Ըստ հաղորդման՝ դատական ակտերի հարկադիր կատարողը խոշոր չափերով յուրացում է կատարել. պարզվում են հանգամանքները

Քաղաքացի Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկին ունեցած շուրջ 3 մլն. 400 հազ. ՀՀ դրամ պարտքը մարելու համար դատարանի վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցած ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ն. Գ.-ին 2015 թվականի փետրվարից մինչև նույն թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս վճարել է ընդհանուրը 1 մլն. 500 հազ ՀՀ դրամ գումար, սակայն հիշյալ բաժնի հարկադիր կատարողը գումարը հաշվեհամարին չի վճարել և յուրացրել է այն: ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր