211652_close_icon
views-count2259 դիտում article-date 13:45 02-05-2016

Հայտնի է ուսանողական մարզական խաղերի վոլեյբոլի տղաների առաջնության հաղթողը

Մայիսի 1-ին ավարտվել է Հայաստանի ուսանողական մարզական 17-րդ խաղերի վոլեյբոլի տղաների առաջնությունը, որին մասնակցում էին 10 բուհերի հավաքական թիմեր։ Խաղերի արդյունքում երրորդ հորիզոնականը գրավել է Երևանի պետական համալսարանի թիմը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, առաջին հորիզոնականում՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի տղաների թիմը։ Տղաների մրցելույթներն այսքանով չեն ավարտվում։ Աշնանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում վոլեյբոլի տղաների թիմերը կմասնակցեն նաև ուսանողական գավաթի առաջնության՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։ Նշենք, որ հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։ Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևի 14 առաջնություններում ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի մոտ 2500 ուսանող Հայաստանից և Արցախից։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]

Նմանատիպ նյութեր