3086 դիտում
22:45 02-05-2016
Խոսեպ Գվարդիոլա. Ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու համար
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ատլետիկոն» հաղթել է 1:0 հաշվով:
«Սա մեր համար երրորդ անընդմեջ կիսաեզրափակիչն է: Դա մեծ պատիվ է: Պետք է ցուցադրել լավագույն խաղը եզրափակիչ դուրս գալու գամար: Մենք չպետք է մտածենք, թե քանի գոլ պետք է խփենք: Առաջին հերթին պետք է լավ պաշտպանվենք ու վերահսկենք գնդակը:
Ռիբերին պատրաստ է խաղին: «Ատլետիկոյի» դեմ խաղալը շատ բարդ է: Նրանք բավական խիտ են գործում: Ամեն ինչ կանենք եզրափակիչ դուրս գալու համար:
Մենք լավ ենք նախապատրաստվել հանդիպմանը: Ալաբայի և Կիմիխի հետ պաշտպանությունը քիչ է գոլ բաց թողնում: Մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ: Մեզ ագրեսիվություն է անհրաժեշտ, այդ դեպքում «Բավարիան» կարող է հաղթել», ասել է Գվարդիոլան:
Նմանատիպ նյութեր
1623 դիտում
23:26 03-05-2022
Խոսեպ Գվարդիոլա. «Սիթին» ամեն ինչ պետք է անի «Ռեալին» հաղթելու համար
3810 դիտում
23:36 18-12-2015
Խոսեպ Գվարդիոլա. «Բավարիայի» ղեկավարությանն արդեն ամեն ինչ հայտնի է. Անչելոտին սուպերմարզիչ է
1863 դիտում
13:09 23-07-2015
Խոսեպ Գվարդիոլա. Հետո՞ ինչ, որ նախարարն ինձ քննադատել է
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին