211652_close_icon
views-count26708 դիտում article-date 12:47 03-05-2016

Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվել է օրինախախտ ու խմած վարորդների ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 45 ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները կամ ալկոհոլային խմիչքի ազդեղության տակ վարել են ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված 45 ավտոմեքենաներից 39-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: ՃՈ-ն բոլոր օրինախախտ վարորդներին ենթարկելու է վարչական պատասխանատվության: Վերջիններս կտուգանվեն 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ կրկին հորդորում են բոլոր վարորդներին՝ ոչ սթափ վիճակում չվարել ավտոմեքենա, չխախտել երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր