211652_close_icon
views-count22166 դիտում article-date 14:05 03-05-2016

Նման բան չի կարող լինել, ես հերքում եմ. Արծրուն Հովհաննիսյանը` առաջիկա զորահավաքի մասին լուրերի մասին

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն առաջարկում է այս իրավիճակում քիչ շրջանառել տեղեկություններ, որոնք իրականության հետ կապ չունեն: Անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է ստեղծվելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Խնդրում եմ՝ քիչ օգտագործեք տեղեկություններ տարածվելու բնույթը, իսպառ վերացնենք: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»: Նա նկատեց, որ հակառակորդը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Թե որն է զորքերի տեղաշարժի, կուտակումների պատճառը, Ա. Հովհաննիսյանը չասաց, սակայն ընդգծեց, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժի ու կուտակումների փոփոխություններ մշտական են վերջին օրերին: Բնականաբար, ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ ակտիվ մարտական գործողությունների փուլից հետո պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել և որ անակնկալության գործոնն այս պահին նվազեցված է:

Նմանատիպ նյութեր