1476 դիտում
16:52 18-05-2020
Հենրիխ Մխիթարյան. Հայկական ֆուտբոլում շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում խոսել է նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին՝ երազանքների մակարդակի թիմ ունենալու համար, հայտնում է [url=https://armsport.am/2020/05/18/%d5%b7%d5%a1%d5%bf-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d6%80-%d5%bd%d5%ad%d5%a1%d5%ac-%d5%a7-%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80%d5%b5/]Armsport.am[/url]-ը:
[b]-Մի անգամ Միշել Պլատինիին հարցրին, թե ինչ է անհրաժեշտ ֆուտբոլային լավ թիմ ունենալու համար, նա ասաց, որ միայն 3 բան է անհրաժեշտ՝ փող, փող և էլի փող: Ի՞նչ ես կարծում, էլ ի՞նչ է պետք օրինակ Հայաստանին՝ երազանքների՝ Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ ունենալու համար: Ի՞նչն ենք մենք սխալ անում:
[/b]
-Ես ինքս շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է: Բայց նաև լավն եմ տեսնում: Շատ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս, նկատի ունեմ՝ ես մարզիչ չեմ, ակադեմիայում չեմ ու չեմ տեսնում, թե ինչ տիպի աշխատանք են նրանք տանում այնտեղ: Չեմ տեսնում, թե երեխաներն ինչպես են մարզվում, ինչ փիլիսոփայությամբ: Իհարկե, փողը տարբերություն է մտցնում, իհարկե փողով կարող ես ավելին կառուցել, ավելիին հասնել:
[b]-Բացի փողից նշեցիր փիլիսոփայությունը: Հետաքրքիր է՝ ո՞րն է քո փիլիսոփայությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար:
[/b]
-Նախքան իմ փիլիսոփայությունն ունենալը, ես միշտ ունեցել եմ իմ երազանքը: Միշտ իմացել եմ, թե ուր եմ ցանկանում գնալ և ինչ եմ ցանկանում անել: Հորս շնորհիվ եմ դարձել ֆուտբոլիստ ու շատ շնորհակալ եմ, որ հենց այս մարզաձևն եմ ընտրել, քանի որ ինձ չեմ տեսնում առանց ֆուտբոլի: Իմ առաջին օրվանից երազել եմ խաղալ եվրոպական լավագույն թիմերում ու առաջնություններում: Ես կատարել եմ երազանքս, ինչպե՞ս՝ քրտնաջան աշխատելով, ու իմ տաղանդն աշխատասիրությանը միախառնելով:
Հեշտ չէ, բայց երբեմն պետք է զոհողությունների գնաս՝ այս ամենին հասնելու համար: Իմ փիլիսոփայությունը շատ պարզ էր՝ քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերիդ, երբեք չհանձնվել: Պետք է մտածես, որ գտնվում ես թունելում, տեսնում ես լույսն ու քայլում ես դեպի այդ լույսը:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
08:54 23-10-2015
Ակնհայտ է՝ հայկական ֆուտբոլում տարվող քաղաքականությունը սխալ է և փոփոխության պետք է ենթարկել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2227 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2881 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2407 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում