211652_close_icon
views-count46971 դիտում article-date 14:51 03-05-2016

Ամեն մի զինվորի մեռնելով՝ մենք հետները մեռնում-սաղանում ենք, վախտին, որ մեզ էին վրա տալիս, մենք կարողացանք իրենց գլուխն էլ, ականջն էլ կտրել, հլա քթներն էլ վրեն. Մանվել Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վախտին, որ մեզ էին վրա տալիս, մենք կարողացանք իրենց գլուխն էլ, ականջն էլ կտրել, հլա քթներն էլ վրեն: Հիմա մեր երեխեքին են վրա տալիս: Այս մասին կամավորականների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Զորավար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Խոսքի ընթացքում նաեւ նշեց, որ երկու օր առաջ հեռախոսազրույց է ունեցել գեներալներից մեկի հետ, ով ասել է, որ մեր սխալն է եղել, որ 94-ին կանգնել ենք: ՙՄենք մինչեւ վերջ, ինչքան կարող էինք, պետք է դրանց կոտորեինք: Ֆակտիչնի չարեցինք: Ի դեպ, իրա տղան էլ այսօր ծառայում է: Ու գիտե՞ք՝ ինչ էր ասում, որ Աստծուց խնդրում է, որ թեկուզ զոհվեն, բայց թոռները խաղաղ ապրեն: Մենք պարտավոր ենք մեր երեխեքի, երիտասարդների կողը կանգնելու: Ու չհամարեք, որ եկել ենք Արցախը պահենք՝ մենք եկել ենք, որ մեր տունը պահենք: Էսօր ամեն մի զինվորի մեռնելով՝ մենք հետները մեռնում-սաղանում ենք»,- նշեց գեներալը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մանրամասները ներկայացնում է տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր