4189 դիտում
20:00 26-02-2016
Դա ոչ թե կալանավայր է, այլ սպանդանոց, ամեն օր մեռնում-սաղանում էի. Վարդգես Գասպարի
Այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակված Վարդգես Գասպարին լրագրողների հետ զրույցում կիսվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող բարքերի տպավորություններով:
Ըստ նրա` դա ոչ թե կալանավայր է, այլ սպանդանոց:
«70 տոկոսը վախվորած վիճակում են գտնվում, փշերի վրա, ու եթե իմ ձայնը լսող կա, իրենց ձայնը չկա բացարձակ: Դա ոչ թե կալանավայր է, այլ սպանդանոց, ամեն օր մեռնում-սաղանում էի»,-ասաց Վարդգես Գասպարին:
Քաղաքացիական ակտիվիստը պահանջում է, որ խցում նվաստացնողներից 3-ը, որոնք «այլանդակված դեմքերով» հարձակվում էին իր վրա` պատժի ենթարկվեն :
«Պահանջում էին`«վեր կաց հաց կեր, էստեղ հացադուլի խուց չէ: Այնուհետև խփելով, սեռական վերջին հայհոյանքներով... Հետո փորձեցին ձեռքս բռնել, ես պառկած էի մահճակալին, ոտքերով խփում էին ոտքերիս, տեղերը գիտեն, որ հետքեր չլինի: Ես գոռում էի, ու բավական բարձր` այդ ցավերից »,-պատմեց Գասպարին:
Նա վստահ է, որ խցում գտնվող քրեականները դա արել են իշխանությունների ցուցումով: Մանավանդ, որ սկզբում շատ նորմալ են վերաբերվել իրեն, սակայն, հետո` հեռախոսով խոսելուց հետո, կտրուկ փոխել են վերամբերմունքը:
Նշենք, որ այսօր «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիսին» ակտիվիստ Միքայել Նազարյանը, ով Բաղրամյան 26-ի դիմաց երկու օր առաջ իրականացված պառկած «ֆլեշմոբի» մասնակիցներից էր, հայտարարեց.
«Գասպարիից մեզ մնաց ժառանգություն, հենց խաղաղ անհնազանդության էդ պառկած տիպն էր… Առանց հայհոյելու ա, առանց քաշքշուկի: Իրականում, նմանատիպ տիպ մենակ Գասպարին է կիրառել Հայաստանում ու ստացվում է, որ արդյունք տալիս է»:
Հիշեցնենք, որ տվյալ ակցիան իրականացվում էր ` «Կալանավորեք 1 Գասպարի, ստացեք 5 Գասպարի» շրջանակներում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված