211652_close_icon
views-count5526 դիտում article-date 02:19 04-05-2016

Չեմպիոնների Լիգա. Գվարդիոլան նորից չհաղթահարեց իսպանական արգելքը. տեսանյութ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին», սակայն դա եզրափակիչ դուրս գալու համար բավարար չէր, քանի որ առաջին խաղում Դիեգո Սիմեոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով և դրսում խփած գոլի կանոնի հաշվին կխաղա Միլանում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը: Այս անհաջողության համար մյունխենցիները միայն իրենց կարող են մեղադրել: Բազմաթիվ գոլային պահեր, չիրացրած 11 մետրանոց հարված, բացահայտ առավելություն, ամեն ինչ «Բավարիայի» ձեռքում էր, սակայն «Ատլետիկոն» հերթական անգամ բացառիկ կամային հատկանիշներ ցուցադրելով, կարողացավ դիմանալ Գվարդիոլայի թիմի ճնշմանը և ամենակարևոր պահին Գրիզմանի գոլի շնորհիվ անհրաժեշտ հաշիվ ստանալ: Սա «Բավարիայի» մարզչի պաշտոնում Գվարդիոլայի վերջին հնարավորությունն էր հաղթել Չեմպիոնների Լիգայում, սակայն երրորդ անգամ անընդմեջ նրա ճանապարհը կիսաեզրափակիչում կանգեցվեց իսպանական ակումբի կողմից. «Բարսելոնա», «Ռեալ» և այժմ էլ «Ատլետիկո»: «Ատլետիկոն» եզրափակիչում է և կսպասի իր մրցակցին, որը կորոշվի Մադրիդի «Ռեալի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դիմակայությունում: Այստեղ առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի` 0:0: [b]Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում [/b] «Բավարիա» - «Ատլետիկո» ՝ 2:1 (առաջին խաղ՝ 0:1) Գոլերը. Խաբի Ալոնսո, 31, Ռոբերտ Լևանդովսկի, 74 – Անտուան Գրիզման, 54 Չիրացված 11 մետրանոցներ՝ Թոմաս Մյուլեր, 34 («Բավարիա») – Ֆերնանդո Տորես, 84 («Ատլետիկո»)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր