211652_close_icon
views-count1265 դիտում article-date 19:10 08-02-2022

Կատյա Գալստյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Պեկինի  ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակներից ասպարեզ մտավ  նաև   աշոցքցի դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը: Նա հանդես եկավ արագավազք մրցաձևում: Կատյաին  չհաջողվեց  հաղթահարել  որակավորման փուլի  արգելքը, որովհետև 90 մրցակցուհիների պայքարում  4 : 00 : 48 արդյունքով  գրավեց 80-  րդ տեղը:

Պեկինի մարզահանդեսը  Կատյա Գալստյանի երրորդ օլիմպիական խաղերն է: 29-ամյա դահուկորդուհին  մասնակցել  է եկել նաև   նաև  Սոչիում / 2014թ. /  և  Փհենչանում / 2018թ /:

Նրա հաջորդ մրցելույթը նշանակված է երկու օր հետո՝ 10 կմ դասական ոճում: Ի դեպ, այդ պայքարին կմասնակցի մեր մյուս մարզուհին`  Անգելինա Մուրադյանը:

Նմանատիպ նյութեր